17 նոյեմբերի 2011 - 10:45 AMT
Հերթական երկրաշարժը Թուրքիայում տեղի է ունեցել Մուշ գավառում

4.5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի առավոտյան Թուրքիայի Մուշ արևելյան գավառում, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ավերածությունների և տուժածների մասին հաղորդագրություններ չկան:

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ ցնցումների արդյունքում քանդվել է 25 շենք (այդ թվում՝ 2 հյուրանոց), որոնցից 22-ն այդ ժամանակ դատարկ էին (մարդիկ տարհանվել էին հոկտեմբերին 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո)։ Այնուամենայնիվ, երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 40 մարդ:

Հոկտեմբերի 23-ին Վան գավառում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Որից հետո օրվա ընթացքում շարունակվում էին 5.1 և 6.1 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները: Երկրաշարժի արդյունքում զոհվլ է ավելի քան 600 մարդ, տուժել է մոտ 4 200: Ավերակների տակից կենդանի դուրս է բերվել 231 մարդ: Տարերային աղետի արդյունքում փլուզվել է 2 262 շենք: