ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը քննադատել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալու որոշումը: «Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ժողովրդավարական սկզբունքները դարձրեց ծաղրի առարկա՝ երրորդ անգամ առաջադրելով իր թեկնածությունը նախագահական ընտրություններին»,-հաղորդում է Reuters-ը Ռայսի խոսքերը:
Նախկին պետքարտուղարի կարծիքով, Կրեմլ վերադառնալուն պես Պուտինն, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի ճնշումն ընդդիմության հանդեպ և էլ ավելի կկենտրոնացնի իշխանությունը, քան դա եղել է նախորդ երկու ժամկետների ընթացքում: Ռայսը նաև նշեց, որ եթե վերադառնալուց հետո Պուտինը շարունակի գնալ այն ուղիով, որի մասին ասվում է, դա զանգվածային լուրջ դժգոհություն կառաջացնի Ռուսաստանում: «Դա չի նշանակում, որ նախագահը չի կարողանալու ճնշել դրանք, սակայն ռիսկը շատ մեծ է»,- ընդգծեց Քոնդոլիզա Ռայսը: