Ստամբուլում բացվել է նկարիչ Հրայր Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է նրա գրեթե մեկ տարվա հետազոտական գործունեությանը, երբ նա լուսանկարել ու փաստագրել է Ստամբուլի տարբեր գրադարանների պատմությնա բաժինները, գրում է «Հյուրիեթը»:
Սարգսյանի աշխատանքները փաստագրման ավանդական տեխնիկայի յուրօրինակ մեկնաբանություն են: Դրանք ներկայացնում են շրջակա արտաքին միջավայրի գեղեցկության ու իրողության միջև առկա պարադոքսները:
Նման նախագծի ստեղծման գաղափարը կապված է Սարգսյանի անձնական պատմության հետ, քանի որ նրա նախնիները արտաքսվել են Սիրիա Հայոց ցեղասպանության ժամանակ:
Սարգսյանը մի շարք հայտնի ցուցահանդեսների ու բիենալեների մասնակից է եղել Սալոնիկում, նրա աշխատանքները ցուցադրվել եմ Լոնդոնի Tate Modern-ում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչ ընթացիկ տարվա դեկտեմբեր: