18 նոյեմբերի 2011 - 11:15 AMT
Տալի հուշամրցաշարի երրորդ տուր. Լևոն Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ

Տալի հուշախաղի երրորդ տուրից հետո, որն անցկացվում է Մոսկվայում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկ միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Երեք շախմատիստներ՝ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) և Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 1,5 միավորով զբաղեցնում են 1-3 տեղերը:

Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Իվանչուկը: Բորիս Գելֆանդը (Իսրայել) կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան՝ Պյոտր Սվիդլերի (Ռուսաստան) հետ, Վիշվանաթան Անանդը Նեպոմնյաշչիի հետ և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) Կարլսենի հետ:

Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 16-20 և 22-25-ը: