Նոյեմբերի 21-26-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելություններ կկատարի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա եւ Լիտվա:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցելությունների ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կմասնակցի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստին: