
ԱՄՆ-ն հուսով է, որ Սիրիային կհաջողվի խուսափել քաղաքացիական պատերազմից: Այդ մասին մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռան՝ դա ժամանակի հարց է: Մենք հուսով ենք, որ սիրիացիներին կհաջողվի խուսափել քաղաքացիական պատերազմից և լուրջ արյունահեղությունից»,-ասել է նա:
Ըստ Քլինթոնի, պետդեպարտամենտում քննարկում են դեսպան Ռոբերտ Ֆորդին Սիրիա վերադարձնելու լավագույն տարբերակը, որին ետ էին կանչել անկայուն իրավիճակի պատճառով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
ԱՊԼ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 12-ին Կահիերում որոշել են կասեցնել Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին՝ այդ երկրում շարունակվող բռնության պատճառով: Նախօրեին հայտնի է դարձել, որ Սիրիան համաձայնվել է թույլ տալ արաբական երկրների դիտորդներին ժամանել երկիր: