19 նոյեմբերի 2011 - 12:49 AMT
Գերի և Սյուզան Լինդ-Սինանյանները բոլոր ցանկացողներին կսովորեցնեն գյուղական հայկական պարեր

Դեկտեմբերի 4-ին Մասաչուսեթսում Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) հայտնի ամերիկահայ պարուսույցներ Գերի և Սյուզան Լինդ-Սինանյանները վարպետության դաս կտան բոլոր ցանկացողներին: Այս անգամ շեշտը դրվելու է հայկական գյուղական պարի վրա:

Գերի և Սյուզան Լինդ-Սինանյանները շուրջ 35 տարիների ընթացքում ուսումնասիրել են հայկական ավանդական պարերը: Այս տարիների ընթացքում նրանք ուսումնասիրել և հավաքել են ավելի քան 200 պար: Նրանք դասախոսություններով հանդես են եկել Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի տարբեր երկրներում: