19 նոյեմբերի 2011 - 12:49 AMT
ԱՄՆ-ն կպարզեցնի մուտքի արտոնագրերի ռեժիմը Ռուսաստանի հետ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոտաներ են փոխանակել մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման մասին: Համապատասխան համաձայնագիրը կնքվել է ինդոնեզական Բալի կղզում, որտեղ անցնում է Արևելաասիական գագաթաժողովը, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Հուլիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պատրաստ են համաձայնագիր կնքել մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման մասին մինչ 2011թ. ավարտը: Ըստ պայմանավորվածության, գործարարներն ու զբոսաշրջիկները կկարողանան ստանալ բազմակի օգտագործման վիզաներ 3 տարի ժամկետով, իսկ պաշտոնյաները՝ մեկ տարի ժամկետով: