21 նոյեմբերի 2011 - 12:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ներկրողները և իրացնողները խոսք են տվել սպրեդ չվաճառել կարագի անվան տակ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որոշում է ընդունել տուգանել 30 մլն դրամի չափով 10 ընկերությունների, որոնք զբաղվում են կարագի ներկրմամբ և իրացմամբ: Այդ թվում՝ «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» և «Արդիս» ընկերությունները, նաև «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» ՍՊԸ-ները: Այդ ընկերությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ խախտումները ամբողջովին վերացվել են և բացատրեցին դրանք աշխատակիցների տգիտությամբ:

Իր հերթին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը զգուշացրեց, որ հաջորդ անգամ նման խախտումներ հայտանբերե;ու դեպքում տուգանքի չափն անհամեմատ ավելի մեծ կլինի:

ՖՈՏՈՇԱՐՔ