21 նոյեմբերի 2011 - 13:00 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ԵԱ-2013 ընտրական փուլում հերթական պարտությունն է կրել

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում 4-րդ պարտությունն է կրել:

Արտագնա խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0:5 խոշոր հաշվով զիջեցին Չեխիային, Վաղարշակ Ասլանյանի սաներն առանց միավորների գրավում են 5-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Դանիան:

Մինչ այդ Հայաստանի հավաքականը 8:0 և 5:0 հաշվով Երևանում զիջել է Պորտուգալիային և Դանիային, իսկ արտագնա խաղում 3:0 հաշվով՝ Ավստրիային:

Նոյեմբերի 23-ին հայկական թիմը կհանդիպի Դանիայի հետ, խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:15-ին: Մրցավարն է գերմանացի Անյա Կունիկը: