21 նոյեմբերի 2011 - 13:42 AMT
Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը հոկտեմբերին կազմել է 2,4 տոկոս

2011-ի հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,4 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ: Ւնչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճն ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 18 տոկոս:

Միաժամանակ 2011-ի հոկտեմբերին գնաճը Հայաստանում կազմել է 5,7 տոկոս 2010-ի նույն շրջանի համեմատ: Օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերին ընթացիկ տարվա հուլիսի համեմատ սպառողական գները կրճատվել են 0,3 տոկոսով: Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4,6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):