24 ապրիլի 2003 - 00:04 AMT
ԱՆՑՅԱԼ ԳԻՇԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Անցյալ գիշեր Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն անսպասելիորեն մեկնել է Վաշինգտոն: Ինչպես տեղեկացնում է «Ըssociated Հress» գործակալությունը, Ադրբեջանի կառավարության ղեկավարի անակնկալ այցի նպատակը անհայտ է: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ադրբեջանի 79-ամյա նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Նշենք նաեւ, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության` պետության ղեկավարի անաշխատունակության դեպքում նրա պարտականությունները պետք է ստանձնի վարչապետը` մինչեւ նոր նախագահական ընտրությունների անցկացումը: