21 նոյեմբերի 2011 - 19:42 AMT
ԿՀՎ-ն գործակալներ է կորցնում Իրանում և Լիբանանում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերջին ամիսների ընթացքում միանգամից երկու գործակալական ցանցերից է զրկվել` Լիբանանում և Իրանում, գրում է Haaretz-ը:

Թերթի տվյալների համաձայն, «Հըզբոլլահի» հատուկ հակահետախուզական բաժինը ձերբակալել է ԿՀՎ-ին տեղեկացնող լրտեսական լայն ցանցի անդամներին:

Իրանում իրադրությունը կրկնվել է. այնտեղ մեկը մյուսի հետևից սկսել են կորչել ամերիկյան, բրիտանական և իսրայելյան հետախուզության գործակալներ: Լիբանանում և Իրանում ԿՀՎ կորցրած գործակալների ընդհանուր թիվը գնահատվում է մի քանի տասնյակ:

Հրատարակչության աղբյուրների կարծիքով` Լիբանանում ծագած լրտեսական պատերազմում շուտով զոհեր կհայտնվեն, քանի որ իրադրությունը չափազանց վտանգավոր է դարձել:

Փորձագետները Իրանում և Լիբանանում ամերիկյան գործակալների զանգվածային ձախողումների պատճառ են անվանել ԿՀՎ աշխատակիցների անփութությունը: