22 նոյեմբերի 2011 - 09:22 AMT
Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել Թահրիր հրապարակում ստեղծված իրավիճակի պատճառով

Նոյեմբերի 21-ին Եգիպտոսի կառավարությունը Իսամ Շարաֆի ղեկավարությամբ Թահրիր հրապարակում ստեղծված իրավիճակի պատճառով հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստնին, այդ մասին ասվում է նախարարների կաբինետի պաշտոնական հայտարարության մեջ:

Եգիպտոսում իշխող զինված ուժերի Գերագույն խորհուրդը դեռ չի ընդունել Եգիպտոսի կառավարության՝ վարչապետ Իսամ Շարաֆի գլախովորությամբ հրաժարականը, հաղորդում է Եգիպտոսի առաջին հեռուստաալիքը, մեջբերելով ռազմական աղբյուրները: Պետական հեռուստաալիքը նաև հաղորդեց, որ ռազմական խորհուրդը չի փոխելու նախանշված խորհրդարանական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 28-ը:

Նոխօրեին Եգիպտոսի մի քանի արբանյակային հեռուստաալիքներ հաղորդել են, որ Շարաֆի կառավության հրաժարականը ընդունվել է և զինվորները արդեն սկսել են որոնել նոր նախարարների:

Եգիպտոսում արդեն երրորդ օրն է շարունակվում են ոստիկանության և ցուցարարների բախումները: Հազարավոր մարդիկ պահանջում են ոչ միայն նախարարների կաբինետի , այլ նաև ռազմական խորհրդի հրաժարականը, որը ղեկավարում է երկիրը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փետրվարի 11-ի հրաժարականից հետո: