2011 թ-ի դեկտեմբերի 3-ից մինչև 2012 թ-ի հունվարի 7-ը Բրյուսելում կանցակցվի Հայկական ճարտարապետության ցուցահանդես: Միջոցառման շրջանակներում, դեկտեմբերի 5-ին, կցուցադրվի «Ռենեսանս» հիմնադրամի ֆինանսական ու կազմակերպչական աջակցությամբ ստեղծված «Եվրոպայի հայկական ժառանգությունը» փաստագրական ֆիլմը, գրում է analitika.at.ua-ն:
«Եվրոպայի հայկական ժառանգությունը» բացում է Եվրոպայի երկրներում հայկական համայնքների առաջացման ու զարգացման, մշակույթի, գիտության, արվեստի և տեխնոլոգիաների բոլոր ոլորտներում այդ երկրների վրա դրանց ազդեցության ուսումնասիրման մեծ մշակութային նախագիծը:
2011 թ-ն նոյեմբերի 20-ին ցուցադրությունը արդեն տեղի է ունեցել Հաագայում և Լվովում, իսկ նոյեմբերի 23-ին «Եվրոպայի հայկական ժառանգությունը» կտեսնեն Կիևի բնակիչները: