«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դրամի փոխարժեքի լուրջ տատանումներ չի կանխատեսում: Այդ մասին նոյեմբերի 22-ին Երևանում լրագրողներին է ասել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը:
Ըստ նրա, ինչպես ցանկացած արժույթի դեպքում, դրամի պարագայում ևս դժվար է կանխատեսումներ անելը. չկա պատմականորեն կամ սեզոնային բնույթ կրող ձևավորված որոշակի միտում: Այնուամենայնիվ, Սփյուռքից Հայաստան մուտք գործող զգալի դրամական միջոցները մինչև տարեվերջ ինչ-որ չափով կկանխեն դրամի արժեզրկումը:
Նոյեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,75 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 384.80 դրամ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384.32 դրամ` նոյեմբերի 18-ի համեմատ ավելանալով 0.37 կետով: