26 դեկտեմբերի 2003 - 22:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին` երկրի հարավ-արեւելքում այսօր առավոտյան տեղի ունեցած կործանիչ երկրաշարժի կապակցությամբ: «Ողջ հայ ժողովուրդը եւ Հայաստանի կառավարությունը կիսում են Ձեր վիշտը եւ ցավակցում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում ոգու արիություն ու համբերություն»,- ասվում է ուղերձում: