23 նոյեմբերի 2011 - 12:42 AMT
Բակո Սահակյանը կարևորում է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում:

Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: