Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրում մինչև 16 տ խմբում հաղթանակներ են տարել Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը:
Գաբուզյանն ավելի ուժեղ գտնվեց Ցանկուտա Էմիրօղլուից (Թուրքիա), իսկ Գրիգորյանը՝ Լուիս Պաուլո Սուպիից (Բրազիլա): Գաբուզյանը 4 միավորով 6-րդ տեղում է, իսկ Գրիգորյանը՝ 3,5 միավորով 21-րդն է:
Առաջնության առաջատարն է Թոմաս Լաուրուսասը (Լիտվա), որը 4,5 միավոր ունի: 6-րդ տուրում Գաբուզյանը կխաղա Խոսե Ֆելիքսի (Վենեսուելա), իսկ Գրիգորյանը՝ Լեոն Մոնսի (Գերմանիա) հետ: