23 նոյեմբերի 2011 - 17:15 AMT
Զավեն Բադոյանը փորձաշրջան կանցնի Բելառուսի «ԲԱՏԷ»-ի կազմում

Հայաստանի հավաքականի և Դիլիջանի «Իմպուլս» ակումբի կիսապաշտպան Զավեն Բադոյանը փորձաշրջան կանցնի Բելառուսի «ԲԱՏԷ»-ի կազմում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել են ակումբի մամլո ասուլիսում, հայ ֆուտբոլիստը կմարզվի «ԲԱՏԷ»-ում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 7-ը, այնուհետև պարզ կդառնա նրա հետագա կարիերան:

«ԲԱՏԷ»-ն, որի կազմում էր հանդես գալի հավաքականի նախկին խաղացող Հովհաննես Գոհարյանը, 8 անգամ դարձել է Բելառուսի չեմպիոն և այժմ հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում և 2 միավորով 3 տեղն է զբաղեցնում H խմբում: