23 ապրիլի 2003 - 23:00 AMT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԻՍՏ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շահագրգռված են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խիստ պահպանմամբ, քանի որ դա հուսալի նախադրյալ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Յան Ռեպայի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, նախարարը նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարեւոր դերը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի վերահսկողության գործում: