Հայաստանի Աժ պատգամավոր Հայկ Սանոսյանը հայտարարել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել խորհրդարանին, որը հնարավոր կդարձնի ավիտոմսերի գների նվազեցումը 50 տոկոսով:
«Ավիաընկերությունների հետ կառավարության համագործակցության մեխանիզմը պետք է հիմնվի դոտացիոն սկզբունքի վրա,-հայտարարել է Սանոսյանը:-Օրինակ, պետությունը կարող է գների նվազման դիմաց որոշակի քանակի վառելիք տրամադրել ավիաընկերությանը»:
Ըստ պատգամավորի, դա ընդունված միջազգային պրակտիկա է, որն ապացուցել է իր շահավետությունը: «Դա կապահովի զբոսաշրջիկների հոսքի աճ, ինչն ավելի շահավետ է երկրի համար»,-հայտարարել է Հայկ Սանոսյանը