25 նոյեմբերի 2011 - 20:23 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարությունում քննարկվել է ՀՀ զինված ուժերի զարգացման ընթացքը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զինված ուժերի զարգացման ընթացքը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հիմնական զեկույցում ներկայացրել է Զինված ուժերի զարգացման ընթացքը` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներով որդեգրված ուղեգծի համատեքստում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից: