«»lbow” բրիտանական խմբին առաջարկել են գրել Օլիմպիական խաղերի սաունդթրեքը, որոնք կանցնեն 2012 թ-ի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում:
«Դա մեզ համար շատ մեծ պատիվ է: Ձայնագրությունը BBC-ի համար շատ պատվավոր և հետաքրքիր խնդիր է»,- մեջբերում է խմբի վոկալիստ Գայ Գարվիի խոսքերը zvuki.ru-ն:
Երաժիշտներն արդեն գրել են 6 րոպեանոց թրեքը, որը կհնչի BBC հեռուստառադիոընկերության օլիմպիական միացուների ժամանակ:
Օլիմպիադայի բացման արարողությանը Բրիտանիայի մայրաքաղաքում կմասնակցի Փոլ Մաքքարթնին, սակայն, բացման արարողությանը հանդես եկող երաժիշտների կազմի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Վերջին անգամ 2008 թ-ին BBC-ի պեկինյան խաղերի հեռարձակումների համար թրեքը գրեցին «Blurի առաջնորդ և «Gorillaz»-ի ստեղծող Դեյմոն Ալբարնը իր գործընկեր Ջեյմ Հյուլեթի հետ: