
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ՀՀԿ-ին արված «Ժառանգության» վերջին առաջարկությունը: Ըստ նրա, այդ առաջարկը թելադրված է ոչ թե առաջիկա ընտրությունները լավագույնս անցկացնելու մտահոգությամբ, այլ իշխանությունների սկսած գործընթացը վարկաբեկելու ցանկությամբ:
«Միջազգային կառույցները գնահատել են նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները որպես միջազգային նորմերին հիմնականում համապատասխանող: Մենք ցանկանում ենք, որ առաջիկա ընտրություններից հետո այդ «հիմնականումը» ևս վերանա»,-ասել է նա:
Հայաստանի նախագահը հավելել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար և այդ նպատակով մի շարք ուղղումներ են կատարել ընտրական օրենսգրքում:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն պաշտոնական նամակ է հղել Հայաստանի նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանին: Իր ուղերձում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ապաքաղաքականացնել հանրակրթական համարգը և տեղական ինքնակառավարման մարմինները, նաև դադարեցնել վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի խոսքով, դա անհրաժեշտ է ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու նախագահ Սարգսյանի հռչակած հանձնառությունը կատարելու համար: