Ստամբուլում ավարտվեց Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկօրյա նիստը ԱԳ նախարարների մակարդակով, նաև Թուրքիայի մասնակցությամբ, հայտնում է Iribnews-ը:
Նիստի ավարտին ԱՊԼ երկրների և Թուրքիան խորհրդարանների պատգամավորները հայտարարություն տարածեցին, որտեղ ասվում է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ թափանցիկ համագործակցության միջոցով, իչպես և տարածաշրջանի մյուս երկրները, պետք է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք ունենա:
Նոյեմբերի 24-ից Ստամբուլում ընթանում է Պարսից ծոցի արաբական պետությունների և Թուրքիայի խորհրդարանների երրորդ նիստը: