28 նոյեմբերի 2011 - 09:21 AMT
Իրանը գործարկել է երկրի ՌԾՈւ համար նախատեսված երեք սուզանավ

Իրանը գործարկել է երկրի ՌԾՈւ համար նախատեսված երեք «Գադիր» տիպի սուզանավ, որոնք նախատեսված են երկրի ռազմածովային ուժերի համար, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Գործակալությունը հայտնում է, որ այժմ Իրանի ՌԾՈՒ ունի 7 «Գադիր» տիպի սուզանավ, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Գադիր» սուզանավերի վրա տեղադրված է երկու 533մմ տրամաչափի տորպեդ, ինչպես նար ծովային ականների տեղադրման սարքեր: Նավի անձնակազմը բաղկացած է 18 մարդուց: