28 նոյեմբերի 2011 - 13:01 AMT
Դարոն Աջեմօղլու. Եվրագոտու ճգնաժամը թակում է Թուրքիայի դուռը

Եվրագոտու ճգնաժամը թակում է Թուրքիայի դուռը: Այդ մասին Hurriyet Daily News թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է ծագումով հայ հայտնի տնտեսագետ, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աջեմօղլուն:

«Եվրագոտու ճգնաժամը նման է ժամային մեխանիզմով ռումբի, որը գործարկվել է Թուրքիայի դարպասի մոտ: Թուրքիայում տնտեսությունը կապված է Եվրոպայի տնտեսության հետ, ուստի այն բաց է բոլոր բացասական ազդեցությունների համար»,- նշել է Աջեմօղլուն:

Չբացառելով նոր տնտեսական ճգնաժամի հավանականությունը` Աջեմօղլուն նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հավանականությունը կազմում է 50%, և «Եվրոպայում տնտեսական ճահճացման դեպքում Թուրքիայում կլինի նույն իրադրությունը, ինչ 2009թ. ճգնաժամի ժամանակ»:

Նշանակալի է, որ վերջերս Թուրքիայի ղեկավարությունը եվրոպական երկրներին կոչ էր անում հաստատական որոշում ընդունել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ` շեշտը դնելով երկրի տնտեսական ներուժի վրա: