28 նոյեմբերի 2011 - 14:17 AMT
Հայաստանն իր առջև խնդիր է դնում առաջիկա 2-3 տարիներին զբոսաշրջիկների թիվը հասցնել մինչև 1 մլն

2011 թվականի տասն ամիսների արդյունքներով զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 13,5% աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ տարեվերջին ապահովելով ավելի քան 800 հազար այցելություն, այս մասին նոյեմբերի 28-ին Երևանում ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում լրագրողներին է հայտնել երկրի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Զբոսաշրջության ոլորտը զարգանում է բավականին դինամիկ տեմպերով, ապահովելով դրական բազայի հիման վրա կայուն աճ՝ ի տարբերություն էկոնոմիկայի մյուս ոլորտների»,- ընդգծել է նա:

Նախարարը հավելել է, որ զբոսաշրջության և ՏՏ ոլորտները Հայաստանի տնտեսության այն ուղղություններից են, որոնց երկրի կառավարությունը հատկացնում է անմիջական աջակցություն, և «այստեղ կարևոր է ապահովել միջոցների արդյունավետ օգտագործում»: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի համատեքստում զբոսաշրջության ոլորտը՝ համեմատած այլ ճյուղերի, պետք է ՀՆԱ- ում ունենա այն բաժինը, որն ադեկվատ է երկրի զարգացման համար:

Միաժամանակ Տիգրան Դավթյանը հիշեցրեց, որ երկրի իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել մինչև 1 մլն: