28 նոյեմբերի 2011 - 15:43 AMT
Երևանի բնակիչը բազմոցի և բազկաթոռի այրման հետևանքով ծխահեղձ է եղել

Նոյեմբերի 25-ին`ժամը 13.07-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 48 շենքի 24-րդ բնակարանում հայտնաբերվել է ծխահեղձ եղած տղամարդու դի, սենյակում առկա է ծխապատ գոտի:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են բազմոցը և բազկաթոռը, որի հետևանքով տան բնակիչ,1927 թվականին ծնված Վագարան Գևորգյանը ծխահեղձ է եղել: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: