
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է 2011 թ. դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումը։ Այսպիսով, Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 3...50C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10...-120C, բարձրադիր մասերում մինչև -8...-100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 4...60C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-130C ։
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6...-80C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +1...-30C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -20...-250C։ Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-40C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+10C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:
Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...-30C, լեռնային շրջաններում` -6...-80C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0...30C, լեռնային շրջաններում` -3...-50C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +5...100C, լեռնային շրջաններում` 0...+30C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -7...-120C, լեռնային շրջաններում` -10...-150C։