19 դեկտեմբերի 2003 - 23:30 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ 4 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման համար 2004-2005 թվականներին ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում Եվրամիությունը 4 մլն եվրո կտրամադրի Հայաստանին: Ինչպես այսօր լրագրողներին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, երեկ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: Նրա խոսքերով` 1995 թվականից առ այսօր կայանի անվտանգության եւ հուսալի շահագործման ապահովման համար տրամադրվել է 47 մլն ԱՄՆ դոլար: Այդ գումարից 35 մլն դոլարը օգնության տեսքով տրամադրել է ԱՄՆ կառավարությունը եւ 12 մլն դոլարը` Եվրամիությունը: