28 նոյեմբերի 2011 - 18:17 AMT
Արայի լեռան վրա կգործի նոր լեռնադահուկային կենտրոն

Երևանից 25 կմ այն կողմ, Արայի լեռան վրա լեռնադահուկային սպորտի նոր կենտրոնի կառուցման նախագիծ է ներկայացվել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամին: Այդ մասն նոյեմբերի 28-ին Երևանում լրագրողներին է հայտնել «Ռոմեա» գրավիչ ճանապարհորդությունների ակումբի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը, որը նույնպես այդ մարզաձևի սիրահար է:

Ըստ նրա, աշխատանքն այդ նախագծի վրա սկսվել է դեռ 3,5 տարի առաջ, Հայաստանում BAS EBRD ծրագրի իրականացման շրջանակներում ընկերությունը համաֆինանսավորում է ստացել գործարար նախագծի իրականացման համար EV Consulting խորհրդատվական ընկերության հետ համատեղ: «Հարկավոր է հասկնալ դահուկորդի հոգեբանությունը. նրանք անհանգիստ ժողովուրդ են, չեն սիրում նույն տեղում լինել, առավել ևս եթե երկրում են անցկացնում շուրջ 15 օր»,-պարզաբանել է նա:

Այդ առնչությամբ Ռուբեն Գրիգորյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում լեռնադահուկային կենտրոններ կան Ծաղկաձրում և Ջերմուկում, որտեղ կան տարբեր մակարդակի սահուղիներ՝ սև, կարմիր, կապույտ, կանաչ, դեղին: Ջերմուկի ուղիները բավականին բարդ են, որտեղ կարող են սահել լուրջ մարզկները, ինչ վերաբերում է Սևանին, ապա այնտեղի դահուկային ուղիները մի փոքր ավելի դյուրին են: Արայի լեռան կենտրոնը նման կլինի Ծաղկաձորին, ընկերությունը մտադիր է ստեղծել ողջ ենթակառուցվածքը, 2-3-աստղանի հյուրանոց, շալեներ, սննդի կետ և մանկական հրապարակ, SPA-սրահ, «որպեսզի զբոսաշրջիկը կարողանա վճարել մոտ 25 դոլար մեկ օրվա և գիշերվա համար»:

Անդրադառնալով ներդրումներին՝ ընկերության ղեկավարն ասել է, որ նախագիծը հաշվարկված է 19-20 մլն եվրոյի համար, իսկ ներդրողների որոնումներին կնասպտի Ազգային մրցունակության հիմնադրամը: