
Նոյեմբերի 28-ի ժամը 17.30-ի դրությամբ hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Բոլոր ավտոճանապարհները բաց են: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը. անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով իրականացվում են մաքրման աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: