
Անդրադառնալով բակային տարածքներում խաղահրապարակների տեղադրման ծրագրին` հերթական խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել և ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել է մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաև հնարավոր ներդրողների հետ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն երկրորդական փողոցներն ու բակային տարածքները, որոնք արտաքին լուսավորության ապահովման անհրաժեշտություն ունեն:
«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ, չնայած վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում լուսավորության անցկացման և ապահովման ուղղությամբ, այդուամենայնիվ դեռ 10 տոկոսի չափով աշխատանքներ կան, որի համար կատարվել է համապատասխան ֆինանսական հաշվարկ: