29 նոյեմբերի 2011 - 11:57 AMT
ՊԱԶ մակնիշի ավտոբուսի դռները ընթացքի ժամանակ բացվել են և երկու ուղևոր վայր է ընկել

Նոյեմբերի 28-ին, ժամը 09.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 5-րդ կմ-ին Լեռնավան-Վանաձոր երթուղու «ՊԱԶ-3205» մակնիշի ավտոբուսի առջևի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևորներից երկուսը՝ կին և տղամարդ, վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 44-ամյա Անդրանիկ Ուռուսյանը մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: