29 նոյեմբերի 2011 - 14:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ադրբեջանահայերի ասամբլեա. Ադրբեջանի կրոնական առաջնորդի այցը միջազգային հանրությանը «հանգստացնելու» միջոց է

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այցը միջոց է հանդիսանում Արցախի հետ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից վերջերս հրահրված դեպքերի ֆոնի վրա միջազգային հանրությանը «հանգստացնելու» համար: Նման կարծիք է հայտնել ադրբեջանահայերի ասամբլեայի առաջնորդ Գրիգոր Այվազյանը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Փաշազադեն ավելի շուտ քաղաքական գործիչ է, քան հոգևոր»,- ընդգծել է Այվազյանը, հավելելով, որ հայերը շատ հանդուրժողաբար են դիմավորել հոգևոր առաջնորդին, չնայած, որ նա եղել է 1988-ի սումգաիթյան ջարդերի կազմակերպիչներից:

Երևանում նոյեմբերի 29-30 ընթացել է ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպում: Հանդիպմանը ներկա էր Ադրբեջանի գերագույն հոգևոր դեմք Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

ՖՈՏՈՇԱՐՔ