30 նոյեմբերի 2011 - 11:26 AMT
Խուան Մարտին Դել Պոտրո. Ես շատ երջանիկ եմ Դևիսի գավաթի իմ երկրորդ եզրափակչի առնչությամբ

Արգենտինայի առաջին ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն Դևիսի գավաթի Իսպանիա- Արգենտինա վիճակահանության նախաշեմին մամլո ասուլիսի ժամանակ կիսվեց այդ հակամարտության վերաբերյալ իր մտքերով: ՛«Ես շատ երջանիկ եմ Դևիսի գավաթի իմ երկրորդ եզրափակչի առնչությամբ: Ինձ համար սրանք հատուկ մրցումներ են, միշտ փորձում եմ չհիասթափեցնել ինձ ոգևորող երկրպագուներին: Ամեն դեպքում, հեշտ չի լինի հաղթել Իսպանիային իր գրունտի վրա, սակայն մենք հնարավոր ամեն բան կանենք: Հնարավոր է՝ մրցման ճակատագիրը որոշվի վերջին հինգերորդ մենամարտում և մեզ համար հնարավորություն ստեղծվի»,- Դել Պոտրոյի խոսքերը փոխանցում է gotennis.ru-ն:

Թենիսիստը խոստովանեց, որ յուրաքանչյուր եզրափակիչ եզակի է և այն չի կարելի համեմատել 2008 թվականին Արգենտինայում իսպանացիների հետ կայացած մենամարտի հետ: «Այս անգամ լինելու է թիմերի այլ կազմ, այլ ծածկ: Իսպանացիներն ընդունող կողմն ու գլխավոր ֆավորիտներն են: Իհարկե, մենք զգում ենք ճնշում. չէ՞ որ առաջ երբևէ չենք նվաճել այս մրցանակը: Սակայն մրցակցի համար ևս հեշտ չի լինելու. պետք է արդարացնել հանդիսատեսի մեծ մասի սպասելիքները, այդ պատճառով, եթե մենք հավաքված մոտենանք ուրբաթօրյա հանդիպումներին, հաղթանակի մի փոքր հնարավորություն կունենանք»՛,- նշեց Դել Պոտրոն:

Դել Պոտրոյի խոսքով, իրեն շատ է դուր գալիս իսպանացի հանդիսատեսը, իսկ նրանք գալու են լավ թենիս դիտելու և մարզադաշտում ընկերական մթնոլորտ է տիրելու: