Samsung Electronics ընկերությունը կարևոր հաղթանակ է տարել Apple ընկերության դեմ դատական «պատերազմներում»։ Դատարանը չեղյալ է համարել Samsung-ի Galaxy Tab պլանշետի վաճառքի դեմ կիրառված դատական արգելքը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ավստրալական դատարան Apple-ը դիմել էր դեռևս 2011-ի հոկտեմբերին։ Դե իսկ 2012-ին ավստրալական դատարանը քննելու է Samsung-ի հայցն ընդդեմ Apple –ի՝ Ավստրալիայում iPhone 4S-ի վաճառքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Apple-ին արդեն հաջողվել է դատական արգելքի հասնել Samsung-ի նկատմամբ Գերմանիայում և Նիդեռլանդներում։ Apple-ը մեղադրում է Samsung-ին իր iPad-ի և iPhone-ի դիզայնի կրկնօրինակման մեջ։