30 նոյեմբերի 2011 - 11:53 AMT
µTorrent Plus վճարովի ծրագիրը թույլ կտա փոխել ֆայլերի ֆորմատը

BitTorrent ընկերությունը սկսել է ընդունել µTorrent Plus ծրագրի նախնական պատվերներ, որը հանդիսանում է ճանաչված µTorrent ծրագրի վճարովի տարբերակը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ µTorrent Plus ընկերությունը ներկայացրել է 2011-ի ամռանը։

Ծրագրի տարածումը կատարվելու է տարեկան 25 դոլար բաժանորդագրությամբ։ Վաճառքում այն հասանելի կլինի մինչև Նոր տարի։ utorrent.com կայքում արդեն հնարավոր է կատարել նախնական պատվերներ։

µTorrent անվճար ծրագրից µTorrent Plus-ը տարբերվելու է լրացուցիչ ֆունկցիաներով։

Այն հնարավորություն է տալու օգտագործողին փոխել ներբեռնած տեսաֆայլերի ֆորմատը և փոխանցել ֆայլերը այլ սարքերի վրա։ Ծրագիրն ունենալու է ներկառուցված հակավիրուս և մեդիանվագարկիչ։

µTorrent-ը համարվում է BitTorrent ամենաճանաչված ծրագիրը, այն ամսական ունի 10 միլիոն ակտիվ օգտագործող։