Լեհական ֆուտբոլային միության, նրա նախագահ Գժեգոժ Լյատոյի և գլխավոր քարտուղար Զդիսլավ Կրեչինայի շուրջ առաջացած սկանդալը չի սպառնում Լեհաստանում Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մասի անցկացմանը:
Այս մասին հավաստել է Լեհաստան-2012 կառավարական միության ներկայացուցիչ Նիկոլայ Պյոտրովսկին, ով պատասխանատու է առաջնության նախապատրաստման համար:
«Այս փուլում Եվրոյին արդեն ոչինչ չի սպառնում: Նախապատրաստման հարցում մեր գլխավոր գործընկերն են ՈւԵՖԱ-ն և Լեհաստանում ու Ուկրաինայում կազմակերպչական կոմիտեները»,- Պյոտրովսկու խոսքերը փոխանցում է soccer.ru-ն:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, լեհական ֆուտբոլում նոր ճգնաժամաը չի նպաստում 2012-ի մայրցամաքային առաջնության շուրջ դրական մթնոլորտին: «Լավ կլիներ, որ Նոր տարուց հետո կենտրոնանայինք բացառապես ֆուտբոլային արդյունքների վր»՛,- ընդգծել է նա:
Լյատոյին մեղադրում են կաշառակերության մեջ: ԼՖՄ հավաքի ընթացքում՝ պատվիրակներից մեկի ելույթի ընթացքում ցուցադրվել է մի տեսահոլովակ, որն արվել է թաքնված տեսախցիկով, որտեղ Լյատոն իր զրուցակցի հետ իբրև թե բանակցում են մրցույթի արդյունքների մասին՝ լեհական ֆեդերացիայի նոր շտաբի կառուցման համար: