30 նոյեմբերի 2011 - 16:56 AMT
Հայաստանն ակտիվացնում է կապերն Աջարիայի հետ

Նոյեմբերի 30-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) գյուղատնտեսության նախարար Դոնարա Սուրմանիձեի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առեւտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի եւ Աջարիայի միջեւ համագործակցության զարգացման, ներդրումների խթանման, հայկական եւ աջարական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը:

Կողմերը նշել են, որ այդ ոլորտներում առկա ներուժի իրականացումը որոշակիորեն կնպաստի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: