30 նոյեմբերի 2011 - 17:26 AMT
Ո՞վ է ստում. ԿԳՆ-ն, թե ուսանողները

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները շարունակում են պնդել, որ իրենց կրթաթոշակները ժամանակին չեն վճարվում:

«Մեկ շաբաթ առաջ Դուք հայտարարեցին, որ չվճարված թոշակները կփոխանցվեն, չխոսելով նույնիսկ երկու ամիս ուշացնելու պատճառների մասին: Դա թողնենք մի կողմ: Առաջարկում ենք անձամբ կամ Ձեր տեղակալների միջոցով ստուգել ուսանողների քարտային փոխանցումների տվյալները և հրապարակել այն: Մենք ուզում ենք օգնել Ձեզ հաղթահարել ԲՈՒՀ ական համակարգում առկա խնդիրները»,- գրել են ուսանողները:

Միաժամանակ ԿԳՆ-ն տարածել է հաղորդագրություն` նշելով, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 22.11.2011թ հիշյալ խնդրին վերաբերող հրապարակումներից հետո ՀՀ ԿԳ նախարարի հանձնարարականով նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամիսների կրթաթոշակները: ԿԳՆ-ի կայքում տեղադրված են նաև փոխանցումների անդորրագրերը:

«Իսկ եթե, այնուամենայնիվ, կան ուսանողներ, ովքեր պնդում են, որ իրենց կրթաթոշակները չեն ստացել, հենց այսօր կարող են այցելել ՀՀ ԿԳ նախարարություն` իրենց հարցերը պարզաբանելու համար»,- նշվում է ԿԳՆ հաղորդագրության մեջ: