30 նոյեմբերի 2011 - 17:29 AMT
Ամանորյա տոների նախաշեմին Կոնվերս բանկը քարտապանների համար նոր ակցիա է գործարկում

Այս տարվա դեկտեմբերի 1-ից Կոնվերս բանկը Visa և MasterCard քարտապանների համար մինչև 10 տոկոս, ARCA քարտապանների համար 5 տոկոս զեղչեր է տրամադրելու:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այս տարվա դեկտեմբերի 1-ից մեկնարկող նոր զեղչային համակարգի ակցիայի ժամանակԿոնվերս բանկի քարտապանները անկանխիկ գործարքների դեպքում շաբաթվա յուրաքանչյուր մեկ օրը, կոնկրետ ոլորտի ուղղությամբ, հավելյալ զեղչի հնարավորություն կունենան բանկի հետ համագործակցող մի շարք խանութներում, սպասարկման սրահներում և ժամանցի վայրերում: Ավելին, բանկի կողմից տրվող հավելյալ զեղչերը կգումարվեն առևտրի և սպասարկման կետերում այդ պահին գործող զեղչերին: Հաճախորդը սպասարկման կետում զեղչված գումարը ետ կստանա Կոնվերս բանկից` մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: