30 նոյեմբերի 2011 - 17:37 AMT
Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Եվրոպա

Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Եվրոպա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ուղևորության շրջանակում Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարարը Փարիզում կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ավանդական հավաքին:

Դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բոնն (Գերմանիա)` մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 6-7-ը նախարար Նալբանդյանը Վիլնյուսում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: