Մեծ Բրիտանիան իրանական դիվանագետներին կարգադրել է անհապաղ լքել դեսպանությունը Լոնդոնում, հաղորդում է Agence France-Presse-ը: Այդ որոշումը բրիտանական իշխանություններն ընդունել են հաջորդ օրն այն բանից հետո, երբ Թեհրանում խուժել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Անկարգություններից հետո մի խումբ իրանական ուսանողներ վեց բրիտանացիների պատանդ էին վերցրել: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն ազատել էր նրանց:
Այդ հարձակումից հետո Մեծ Բրիտանիան որոշում է ընդունել Թեհրանում իր դեսպանությունը փակելու մասին, բրիտանական դիվանագետները լքել են Իրանը նոյեմբերի 30-ի առավոտյան:
Մեծ Բրիտանիայի օրինակին հետևել և Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը փակել է նաև Նորվեգիան, իսկ Իրանում Գերմանիայի դեսպանը հայրենիք է հետ կանչվել «խորհրդակցությունների համար»: