Մեծ Բրիտանիայի թագուհու միջնեկ որդի՝ արքայազն Էնդրյուն անցած շաբաթ գաղտնի այցելել է Մերձավոր Արևելքի երկրներ, սակայն, անսպասելիորեն, անհետացել է 4 օրով, գրում է The Daily Mail-ը: Արքայազնի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու էնդրյուին չի հաջողվել մինչև նոյեմբերի 27-ը հասնել Քաթար, թեև նա մեկնել է Մեծ Բրիտանիայից 23-ին: Միաժամանակ պարբերականը նշում է, որ արքայազնն այդ ընթացքում այցելել է Ադրբեջան, Էնդրյուն կապեր ունի այդ երկրի նախագահի հետ որպես միջնորդ Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի միջև ներդրումների և առևտրային կապերի հարցերով: Դրանից հետո նա շարունակել է ուղին նախանշված երթուղիով և այս պահի դրությամբ գտնվում է Աբու-Դաբիում: Թագավորական ընտանիքի ներկայացուցիչն աչքի է ընկնում իր կապերով բռնատիրական երկրների ղեկավարների հետ, իսկ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է:
Վերջին 6 տարում Էնդրյուն 8 անգամ այցելել է Իլհամ Ալիևին, ընդ որում, այդ այցերից 2 եղել են «զուտ անձնական»: