1 դեկտեմբերի 2011 - 14:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շառլ Ազնավուրը կերգի Մոսկվայի հանդիսատեսի համար

Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյեի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի համերգը կկայանա Կրեմլի պետական պալատում դեկտեմբերի 12-ին, հաղորդում են ԶԼՄ-ները: Վերջին անգամ շանսոնյեն Մոսկվայում ելույթ է ունեցել 4 տարի առաջ:

Հանրաճանաչ հայազգի շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ: Կինոյում և թատրոնում խաղացել է ավելի քան 60 դեր, իսկ նրա կատարմամբ սկավառակները վաճառվել են 100 միլիոն օրինակով:

2009թ մայիսի 5-ից Շառլ Ազնավուրը հանդիսանում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի գրասենյակում:

ՖՈՏՈՇԱՐՔ