1 դեկտեմբերի 2011 - 17:50 AMT
Դավիթ Նալբանդյան. Ես վստահ եմ իմ ուժերին զուգախաղում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պատմել է, թե ինչու չի հայտագրվել Դևիս գավաթի Իսպանիա – Արգենտինա եզրափակիչ հանդիպման մենախաղերին:

«Ես ծերանում եմ: Ես չեմ խաղա մենախաղերում, բայց ես վստահ եմ իմ ուժերին զույգային կոմբինացիայում»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն:

Դեկտեմբերի 1-ին Սեվիլիայում կայացած վիճակահանության արդյունքների համաձայն, Նալբանդյանը զուգախաղին հայտագրված է Էդուարդո Շվանկի հետ, նրանք կմրցեն Ֆելիսիանո Լոպես – Ֆերնանդո Վերդասկո զույգի հետ:

Սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Տիտո Վասկեսը կարող է եզրափակիչ խաղարկային օրը փոխարինում կատարել և կորտ հանել Նալբանդյանին:

Դեկտեմբերի 2-ին` երևանյան ժամանակով 17:00-ին, կորտ դուրս կգան Ռաֆայել Նադալ – Խուան Մոնակո և Դավիթ Ֆերեր – Խուան Մարտին Դել Պոտրո զույգերը, իսկ դեկտեմբերի 4-ին` մրցաշարի վերջին օրը, կխաղան Ռաֆայել Նադալ – Խուան Մարտին Դել Պոտրո և Դավիթ Ֆերեր – Խուան Մոնակո զույգերը: