Եվրամիությունը, հետևելով ԱՄՆ-ին, Կանադային և Մեծ Բրիտանիային, դեկտեմբերի 1-ին տնտեսական պատժամիջոցների փաթեթ է ներմուծել Իրանի հանդեպ: ԵՄ պատժամիջոցները տարածվում են Իրանի 180 քաղաքացիների, ինչպես նաև մի շարք իրանական ընկերությունների վրա: «Սև ցուցակի» մեջ մտել են պետությամբ վերահսկվող տրանսպորտային ընկերությունները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրում ընդգրկված մի շարք անձինք, հաղորդում է lenta.ru-ն:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպպեի խոսքով` ԵՄ-ը ծրագրում է գործընկեր երկրների հետ գործողությունների ծրագիր մշակել Թեհրանի կողմից դեպի Եվրոպա իրանական նավթի արտահանման վրա էմբարգո ներմուծելու դեպքում:
ԵՄ երկրները Իրանի հանդեպ պատժամիջոցներն ընդունել են ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովի զեկույցի արդյունքների հիման վրա, որոնք եզրակացնում են, որ Թեհրանը մինչև 2003 թվականը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է վարել: Իրանը նման մեղադրանքները կտրականապես մերժում է` պնդելով իր հետազոտությունների քաղաքական դրդապատճառները: